Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում
SportԼեհական Կոլոբժեկ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան Հայաստանի 2 պատվիրակներ: 81 կգ քաշային Սոս Քոչարյանը 2:0 հաշվով պարտվեց լեհ Միշել Սոչժինսկիին, իսկ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը 1/8 եզրափակիչ փուլում հաղթեց ռուս Անտոն Վորոբյովին: Ալենը քառորդ եզրափակիչում կմրցի Թուրքիան ներկայացնող Յուցել Բուրակի հետ:
Նոյեմբերի 22-ին ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: Վահեն կսկսի պայքարը 1/8-րդ եզրափակիչից, իսկ Գառնիկն ու Սպարտակը մրցելույթները կսկսեն 1/16-րդ փուլից: