Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում
International news«Թուրքական ավիաուղիներ» ընկերության А330 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Նյու Յորք-Ստամբուլ ուղղությամբ, արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի հարավում` Գալիֆակս քաղաքում:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է AFP գործակալությունը` վկայակոչելով կանադական ոստիկանությունը:
Գործակալության տվյալներով, անձնակազմը փոխել է չվերթի ուղղությունը և որոշել է վայրէջք կատարել ինքնաթիռում «ռումբի պայթյունի հավանականության պատճառով»: Անվտանգության աշխատակիցները հաղորդել են, որ վայրէջքը բարեհաջող է անցել: Ինքնաթիռում եղել է 256 ուղևոր: «Ոստիկանությունը փորձում է պարզել վտանգի իսկությունն ու պատճառը, վնասազերծել այն կամ գտնել տեղի ունեցածի պատասխանտուներին»,-ընդգծել են ոստիկանությունում: