Նալչիկում «Իսլամական պետության» 8 զինյալ է սպանվել
International newsԿաբարդինո–Բալկարիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Նալչիկի մոտ իրականացված հատուկ գործողության ընթացքում սպանված ահաբեկիչների թիվը հասել է 8-ի:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչը:
Նշվում է, որ նրանք բոլորը եղել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ գործողության ընթացքում 5 զինյալ է սպանվել: Սպանվածների ինքնությունը ճշտվում է:
Նոյեմբերի 10-ին Նալչիկում ոչնչացվել էր Ռոբերտ Զանկիշիևը՝ ԻՊ-ի տեղի կազմակերպության ղեկավարը: