«Բեշիկթաշը» պայմանավորվել է Օզբիլիսին ձեռք բերելու հարցում. աղբյուր
Sport«Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Բեշիկթաշ»: Այս մասին հայտնում է F5haber-ը՝ հղում անելով թուրք լրագրող Սինան Էնգինին: Նշվում է, որ «Բեշիկթաշն» արդեն համաձայնել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի տեղափոխման պայմաններին, ընդ որում՝ գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմերի միջև կա սկզբունքային պայմանավորվածություն՝ տրանսֆերի գումարի չափի վերաբերյալ. այն պետք է կազմեր 3,5 միլիոն եվրո: 25-ամյա Օզբիլիսը կարիերան սկսել է Նիդերլանդներում: 2012-ի օգոստոսին կիսապաշտպանն «Այաքսից» տեղափոխվեց «Կուբա»ն, իսկ 2013-ի հուլիսին՝ «Սպարտակ»: Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսը Պրեմիեր-Լիգայում անցկացրել է 7 խաղ, որոնցից 6-ում դուրս է եկել փոխարինման: