Բելգիայում փարիզյան ահաբեկչությունների նմանությամբ գործողություններ պլանավորած 10 մարդ է ձերբակալվել
International news
Բելգիայի իշխանությունները քննություն են սկսել տասնյակ մարդկանց նկատմամբ, որոնք կասկածվում են երկրում Փարիզի ահաբեկչությունների նմանությամբ ահաբեկչությունների շարք պլանավորելու համար, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Համաձայն հաղորդագրությունների՝ ահաբեկիչները պլանավորել էին Բելգիայի մայրաքաղաքում միաժամանակ մի քանի տեղերում տարբեր գործողություններ իրականացնել: Ռադիոկայանի տվյալներով՝ հանցագործները լավ զինված են եղել և ունեցել են պայթուցիկեների զգալի պաշար:
Այս պահին Բրյուսելում պահպանվում է ահաբեկչության սպառնալիքի 4-րդ բարձրագույն մակարդակ, իսկ ընդհանուր Բելգիայում՝ վտանգի երրորդ 3-րդ աստիճան է հայտարարվել:
Երեկ երեկոյան Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը բելգիացիներին կոչ է արել զգույշ և զգոն լինել՝ պայմանավորված երկրում առկա լրջագույն վիճակով: