Ճապոնիայում մասնավոր ուղղաթիռ է աղետի ենթարկվել
International newsՃապոնիայում, այսօր՝ նոյեմբերի 22-ի առավոտյան մասնավոր ուղղաթիռ է աղետի ենթարկվել։
NHK հեռուստաալիքի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11.00-ի սահմաններում, Գումա պրեֆեկտուրայի Աննակա քաղաքի մոտ։ Robinson R22 ուղղաթիռում եղել է 2 մարդ, որոնք զոհվել են։
Վթարի պատճառը դեռ պարզ չէ, սակայն վարկածներից մեկի համաձայն, ուղղաթիռի վթարի պատճառ կարող են լինել վատ եղանակային պայմանները։
Ներկայումս դեպքի վայրի մոտ մայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։