Փարիզում ավտոկայանը տարհանվել է աղավնու պատճառով
International newsՓարիզի Հյուսիսային ավտոկայանը` Gare du Nord-ը, տարհանվել է աղավնու պատճառով:
«Լենտա»-ն հայտնում է, որ էլեկտրասյանը բախված աղավնու պատճառով առաջացած ահազանգը ռումբի առկայության ահազանգի տեղ է դրվել: Թռչնի ու էլեկտրասյան բախումից բարձր ճայթյուն է տեղի ունեցել, որը իբրև պայթյուն կամ կրակոց է ընկալվել:
Միջադեպը խուճապ է առաջացրել: Դեպքի վայրը համենայնդեպս զննել են նաև իրավապահները: Իսկ սոցցանցերում միջադեպը լայն քննարկման նյութ դարձել: