Ուկրաինայում Էլեկտրահաղորդման գծերի պայթեցումից հետո արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Ղրիմում
International newsՈւկրաինայի Խերսոնի մարզում Էլեկտրահաղորդման գծերի հենասյուների պայթեցումը, որոնք ԷլեկտրաԷներգիա են մատակարարում նաեւ Ղրիմին, հանգեցրել Է Ուկրաինայի ատոմակայանների հզորությունների վթայրային նվազեցման: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «ՈւկրԷներգո» ընկերության առաջին փոխտնօրեն Յուրի Կասիչը:
«Այս բոլոր իրադարձությունները հանգեցրել են Էլեկտրական ցանցից ջերմաԷլեկտրակայանների երկու բլոկների լրացուցիչ վթարային անջատման եւ Ուկրաինայի ատոմային Էլեկտրակայանների՝ 500 մեգավատով վթարային բեռնաթափման անհրաժեշտության»,- մեջբերում Է նրա խոսքը «112: Ուկրաինան»:
Էլեկտրահաղորդման գծերի քանդված հենարանների նորոգումը կզբաղեցնի երեք կամ չորս օր՝ պայմանով, որ նորոգողներն այնտեղ հասնելու հնարավորություն ունենան: Ղրիմի բնակավայրերը նոյեմբերի 22-ի գիշերը մնացել են առանց լույսի: ԷլեկտրաԷներգիայի մատակարարումները դադարել են Ուկրաինայի տարածքից եկող բոլոր չորս գծերով: Ղրիմի իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այժմ Ղրիմի բոլոր խոշոր քաղաքներն արդեն միացվել են Էլեկտրամատակարարման, սակայն սեփական արտադրման պակասի պատճառով թերակղզում սահմանվում են Էլեկտրականությունից եւ ջրամատակարարումից բնակչության անջատման գրաֆիկներ:
Թերակղզու բոլոր սոցիալական օբյեկտները միացված են սնուցման պահուստային աղբյուրների: