Բուխարեստի Colectiv ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել Է 60-ի
International newsԲուխարեստի Colectiv գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվն հասել Է 60-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռումինիայի զանգվածային լրատվամիջոցներին:
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի լույս 31-ի գիշերը Colectiv գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի պատճառ Է դարձել հրավառությունը: Ողբերգության պահին ակումբում եղել Է մինչեւ 400 մարդ: Ողբերգության առաջին ժամերին զոհվել Է 27 հոգի, եւս 200 տուժածներ հոսպիտալացվել են:
Digi24 հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգության հերթական զոհն Է դարձել 19-ամյա մի երիտասարդ, որը նոյեմբերի 22-ին մահացել Է Ավստրիայի կլինիկայում: Ավելի վաղ նոյեմբերի 20-ին Գերմանիայի կլինիկաներից մեկում մահացել Էր 28-ամյա աղջիկ, իսկ նոյեմբերի 21-ին Բուխարեստում մահացել Էր 22-ամյա երիտասարդ:
Ռումինիայի ԶԼՄ-ները հայտնել են, որ ներկայում Բուխարեստի կլինիկաներում մնում են 40 տուժածներ, որոնցից 10-ի վիճակը բժիշկները գնահատում են՝ ծանր եւ օրհասական: Արտասահմանյան կլինիկաներում մնում Է 28 հոգի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: