ԵվրԱզԷս-ի ԿԲ ղեկավարների խորհուրդը կվերակազմվի ու կշարունակի աշխատանքը
International newsԵվրԱզԷս-ի մասնակից պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարների խորհուրդը կվերակազմվի կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների Եվրասիական խորհրդի: Այդ մասին հաղորդել Է Ղազախստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունը:
Համապատասխան համաձայնագիրը Ալմաթիում ստորագրել են ԵվրԱզԷս-ի մասնակից պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարների խորհրդի 33-րդ նիստի մասնակիցները: Խորհրդի նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի ներկայացուցիչները:
«Չնայած 2015 թվականի հունվարի 1-ից ԵվրԱզԷս-ի մարմինների լուծարմանը, նկատի առնելով այդ հարթակի շրջանակներում աշխատանքի բարձր արդյունավետությունն ու քննարկվող հարցերի ակտուալությունը, Խորհուրդը շարունակել Է իր գործունեությունը որպես ԵվրԱզԷս-ի մասնակից պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարների կոնսուլտատիվ-խորհրդակցական մարմին»,-ասված Է մամուլի տեղեկագրում:
Հաղորդման համաձայն՝ վերակազմված խորհրդի հիմնական գործառույթը կենտրոնական բանկերի բացառիկ իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի որոշումների ընդունումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: