Ռուսական օդուժը վերջին երկու օրում Սիրիայում 472 հարված Է հասցրել զինյալների օբյեկտներին
International newsՌուսական ավիախմբի ինքնաթիռներն անցած երկու օրվա ընթացքում Սիրիայում կատարել են 141 թռիչք եւ հարվածներ հասցրել ահաբեկիչների 472 օբյեկտների: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկոն:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռնեռը կատարել են 14 մարտական թռիչք եւ ահաբեկիչների 472 օբյեկտների հարվածներ հասցրել Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Հոլմսի, Ռաքայի եւ Դեյր Էզ Զորի նահանգներում»,-ասել Է նա:
Կոնաշենկոյի խոսքով՝ անցած երկու օրվա ընթացքում ռուսական ավիախումբը շարունակել Է թիրախների ակտիվ հետախուզումը եւ հարվածներ Է հասցրել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների առանձին օբյեկտների:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը ճշտել Է, որ մարտական առաջադրանքների կատարումից հետո ռուսական բոլոր ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են Խմեյմիմ ավիաբազա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: