Օլանդը եւ Քեմերոնը ծաղիկներ են դրել «Բատակլան» թատրոնում
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն նոյեմբերի 23-ի առավոտյան եկել են Փարիզի «Բատակլան» թատրոն, որտեղ նոյեմբերի 13-ին ահաբեկիչները սպանդ Էին սարքել, եւ ծաղիկներ են դրել ի հիշատակ ահաբեկչական գրոհի զոհերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Օլանդն ու ես ուս-ուսի Էինք կանգնած Փարիզի «Բատակլան»-ի մոտ»,- գրել Է Քեմերոնը Twitter միկրոբլոգների ցանցի իր հաշվում: Նա նաեւ զետեղել Է լուսանկար:
«Բատակլան» այցելությունից հետո Օլանդը եւ Քեմերոնը ուղեւորվել են Ելիսեյան պալատ, որտեղ ներկայում բանակցություններ են վարում Սիրիայի իրադրության եւ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» արմատական իսլամիստական խմբավորման դեմ պայքարի միջոցների շուրջ:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 130 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: