Yerevan, 08.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հորոսկոպ. Ծննդյան թվեր

Lifestyle

Erkusov.com-ը գրում է.

Ծննդյան օրվա թիվն անփոփոխ է. այն միևնույնն է յուրաքանչյուր անհատի կյանքում և ալիքային ամբողջական դաշտով է պարուրում վերջինիս` կյանքի առաջին իսկ օրերից մինչև կյանքի ավարտը։ Ծննդյան օրվա թվով կարելի է որոշակիորեն բնութագրել մարդուն, իմանալ նրա բնավորության մասին և, նույնիսկ, ղեկավարել նրա ճակատագիրն ու ապագան։ 



Ծննդյան օրվա թիվը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մարդուն, նրա ծնողներից ժառանգաբար փոխանցված բնավորության գծերը։ Սրանով են պայմանավորված նաև անհատի` իրադարձությունները կառավարելու և իրավիճակին տիրապետելու կամայական գծերը։
 

Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև այն պատճառով, որ ուղղորդում է մարդուն գործողությունների ճիշտ ճանապարհով` թույլ չտալով վերջինիս գործել իր հակումներին հակառակ։ Այլ կերպ գործելու դեպքում անհատի կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ են ծառանում։ Այդ թիվը ստացվում է ծննդյան ամսաթվի բաղադրիչ թվերի հանրագումարից և համարվում է անհատականության թիվը, որը բացահայտում է անհատի բնավորության գծերը։

Բազմանիշ թվերը և հաշվարկը պարզեցնելու նպատակով մշակվել են հաշվարկման տարբեր համակարգեր, որոնցից ամենատարածվածը հետևյալն է. պետք է իրար գումարել տվյալ թվի բոլոր բաղադրիչները և եթե հանրագումարում 10 կամ ավելի մեծ թիվ ստացվի, ապա հարկավոր է ստացված թվի բաղադրիչները կրկին գումարել իրար։ Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև ստացվի 1-ից 9-ը ընկած միանիշ թիվ։

 

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ

ՏԱՏԱՆՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԹԻՎԸ։

 

Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետևյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ.
 

23 հունվարի, 1955թ. = 1+2+3+1+9+5+5=26=2+6=8։

Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 8-ի։

 

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 1

 

Սա սեփական անձի փառքի և զորեղության, ազդեցիկության և փառասիրության խորհրդանիշն է։ 

Ծննդյան 1 թիվ ունեցող մարդիկ երբեք չեն շեղվում իրենց ճանապարհից, գիտակցում են իրենց ներուժը և նոր բարձունքների հասնելու համար չեն փորձում դույզն-ինչ ավելի կտրուկ քայլերի դիմել։ Բարձունքի հասնելու ճանապարհը ծննդյան 1 թիվ ունեցող մարդկանց համար ևս հանդարտ, բայց և նպատակասլաց ռազմավարությամբ է իրականանում։

Խորհուրդ ենք տալիս խուսափել եսակենտրոնությունից և շահամոլությունից, կամայականությունից և քմահաճությունից և դրսևորել զգուշավորություն։ Վատ չէր լինի, եթե Ձեր շահերը պաշտպանելիս չանտեսեք նաև դիմացինի շահերը։ Այլապես Ձեր շրջապատում արհեստական կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի և արդյունքում կկորցնեք Ձեր ընկերներից շատերին։

Լինելով ուժեղ` ծննդյան 1 թիվը հաստատուն է և մեծ վերելքներ կարող է խոստանալ բոլոր այն մարդկանց, ովքեր կհետևեն խորհուրդներին։

 

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 2

 

Ծննդյան 2 թիվը խորհրդանշում է հոգեկան վիճակի, վարքի և գործողությունների մեջ հավասարակշռությունը, հանգիստ և ներըմբռնող բնավորությունը, փոխզիջման գնալու կարողությունը, բարդ խնդիրների և «սուր անկյունների» հարթեցումը։

Ներքին հակասությունները, անտեղի լրջամտությունը, ընկերներին և շրջապատող մարդկանց տրվող անվերջ խորհուրդները կարող են խանգարել նրանց` զբաղվելու իրենց իսկ առջև ծառացած խնդիրներով։ 2 թիվը հակաթեզ է, այն միևնույն ժամանակ թե՛ հավասարակշռություն և թե՛ հակադրություն է։

Այս թիվը գտնվում է լույսի և խավարի, բարու և չարի, տաքի և ցրտի, հարստության և աղքատության, կյանքի և մահվան միջև։ Այս թիվն ունեցող մարդիկ կարող են ընդունել բոլոր իրավիճակները այնպիսին, ինչպիսին որ կան, հարմարվել և հաշտվել դրանց հետ։

Խորհուրդ կտայինք խուսափել ծայրահեղություններից, ամեն կարգի անվստահությունից և ծայրաստիճան մեծահոգությունից։

Լավ կլիներ, որ այլոց հանդեպ հոգատար լինելու հետ մեկտեղ ուշադիր լինեն նաև իրենց սեփական անձի հանդեպ։ Նրանցից հրաշալի խորհրդատու և նախագծող կստացվի, մինչդեռ որպես կատարող նրանք երբևէ չեն փայլի։ Նրանք կարիք ունեն համահեղինակների, համախոհների և գաղափարակիրների։

Սակայն, խորհուրդ է տրվում գործընկեր ընտրելիս շարժվել ոչ միայն զգացմունքներով, այլ նաև բանականությամբ։

 

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 3


 


Ծննդյան 3 թիվը մյուս թվերի համեմատ ամենից արագ և հեշտությամբ է թույլ տալիս բացահայտել իր բնավորությունը։
Պետք է ասել, որ նրանք օժտված են սուր և ինտուիտիվ (ներըմբռնողական) բանականությամբ, գիտելիքներն արագ և հեշտ յուրացնելու կարողությամբ, որը հաճախ ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում։ Նրանք տաղանդավոր և ընդունակ մարդիկ են, սակայն առանց որևէ մեկի օգնության չեն կարողանում լիարժեք կերպով օգտագործել իրենց տաղանդը, քանի որ նպատակներին հասնելու համար ընտրում են առավել հեշտ ճանապարհներն ու միջոցները։
Նրանք նախընտրում են հարմարվել այն ամենին, ինչից անմիջական օգուտ է ակնկալվում։
Այս թիվն ունեցող մարդիկ կյանքի հանդեպ ցուցաբերում են ոչ շատ լուրջ վերաբերմունք։ Նրանք ձգտում են հետաքրքիր զրուցակիցների, թեթև, հաճելի միջավայրի, մշտական զվարճանքների։ Գերադասում են ապրել օրվա պարգևած հաճույքներով` չմտահոգվելով ապագայի մասին։
Գործը ճիշտ սկսելու դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ վստահ են իրենց ուժերին և իրենց գործի գիտակն են։
Սակայն, ի ծնե անհամբեր խառնվածքը, ավելի հեշտ գործունեության հակվածությունը կարող են խանգարել նրանց այլ` ավելի մեծ հնարավորություններ ընձեռող, մասնագիտական ոլորտ դուրս գալուն։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 4

Ծննդյան 4 թիվը խորհրդանշում է հավասարակշռված և աշխատասեր անհատականություն, որը զգուշավոր է և խուսափում է վտանգավոր ձեռնարկումներից։
Ծննդյան 4 թիվ ունեցող մարդիկ ընդունակ են և իրենց գաղափարներով ու ծրագրերով փորձում են ամեն ինչում ինքնուրույն` առանց որևէ կողմնակի աջակցության գլուխ հանել։ Նրանց կարգախոսն է հուսալիությունը, կայունությունն ու ազնվությունը։
Նրանց խաբել հնարավոր չէ, և լավ կլիներ, որ նրանք ինքներն էլ խուսափեն ինքնախաբեությունից։
Եթե նրանց պահանջները համեստ են և նույնքան համեստ են դրանց հասնելու ուղիները, ապա 4 թիվը կարող է նրանց համար դառնալ պարտության խորհրդանիշ։
Սակայն միևնույն ժամանակ այդ նույն թիվը կարող է գիտելիքներ և մասնագիտական ձեռքբերումներ ստանալու համար պարարտ հող հանդիսանալ։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 5

Ծննդյան 5 թիվը խորհրդանշում է խանդավառությամբ լի անհատականություններին, որոնք արկածների և վտանգավոր պատմությունների մեջ ներգրավվելու հակվածություն ունեն։ Նրանց գրավում է այն ամենը, ինչ նոր է և արտասովոր։
Այս թիվն ունեցող մարդիկ սիրում են անդադար շարժման մեջ լինել, գործուղումներն ու ճանապարհորդությունները նրանց տարերքն են, և պետք է ասել, որ ամեն տեղ նրանք իրենց հարմարավետ են զգում։
Նրանք արագ և հեշտությամբ են յուրացնում օտար լեզուները և այլ ժողովուրդների ավանդույթները։
Շատ հաճախ նրանց գործողություններն ու պահվածքը կարող են լինել ոչ ադեքվատ. պահի ազդեցության տակ ծննդյան 5 թիվ ունեցող մարդիկ կարող են հունից դուրս գալ և դառնալ անկանխատեսելի։
Բոլոր տեսակի դժվարություններից նրանք «ջրից չոր են դուրս գալիս»։ Կյանքում նրանց շատ են օգնում հնարամտությունը, սրամտությունը և կենսուրախությունը։
Հաճախակի փոփոխությունների հանդեպ սերը կարող է խթան հանդիսանալ ներկան գնահատելու և շոշափելի ձեռքբերումները տեսնելու համար։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 6

Ծննդյան 6 թիվը համարվում է անգերազանցելի։ Այս թիվն ունեցող մարդիկ իրենց բնույթով ազնիվ, շիտակ և վստահելի են։ Առաջադիմական հայացքների տեր են, սակայն դա ավելի շատ իրենց համար «կերպար» ստեղծելու, շըրջապատի համակրանքն ու հարգանքը վայելելու համար է։ Որպես կանոն, այս մարդիկ խաղաղասեր են և իրենց շրջապատում էլ են փորձում խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծել։ Նրանցից բառի բուն իմաստով լավատեսություն և կենսախնդություն է ճառագում։
Նրանք իրենց վստահված գործերը հաջողությամբ են կատարում և յուրաքանչյուր աշխատանքում իրենց արդարացնում են։ Պետք է ասել, որ այդ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և մեծ փառքի և հաղթանակների չեն ձգտում։
Սառնասրտության դիմակը նրանց չի սազում, քանզի այն կասկածի և անվստահության մթնոլորտ կարող է ստեղծել։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 7

Ծննդյան 7 թիվը խորհրդանշում է թե՛ առեղծվածությունն ու չբացահայտված լինելու ցանկությունը և թե՛ գիտելիքների խորն իմացությունը։ Այս հակասությունների շարքը կարելի է անդադար շարունակել։
Ծննդյան 7 թիվ ունեցող մարդկանց հատուկ են բնավորության այնպիսի արտառոց գծեր, ինչպիսիք են` ջանասիրությունն ու բանաստեղծական ոգին, տարօրինակությունները, վերլուծական մտածողության հակվածությունն ու խորը նրբազգացությունը, հարուստ և վառ երևակայությունը։
Այս թվի տակ ծնվում և դաստիարակվում են կոմպոզիտորներ ու երաժիշտներ, գրականագետներ ու բանաստեղծներ, փիլիսոփաներ ու ճգնավորներ, մտավորականներ ու մենակյացներ։
Ոգեշնչման համար նրանք մենության և առանձնանալու կարիք ունեն։ Այս թվի տակ ծնված թույլ անհատականությունները հեշտությամբ կարող են հուսալքության և հոռետեսության գիրկն ընկնել, իսկ առավել ուժեղները` դառնալ վառ անհատականություններ և հաճախ` համաշխարհային հռչակ վայելող մարդիկ։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 8

Ծննդյան 8 թիվը խորհրդանշում է գործարարությունը, կյանքի բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի և արդյունաբերության բնագավառներում հաջող առաջխաղացումը։
Ձգտելով կատարելության` այդ մարդիկ հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերն ու մտադրությունները, ինչում նրանց օգնում են կամքի ուժն ու դիմացկունությունը։ Նրանք չգիտեն խնայել ո՛չ իրենց, ո՛չ էլ ուրիշներին։
Արգելքները, հակառակորդներն ու անանցանելի թվացող խոչընդոտները կարծես նորանոր ուժեր են տալիս ծննդյան 8 թիվ ունեցող մարդկանց` նրանց դարձնելով ավելի դիմացկուն ու աշխատունակ։
8 թվի տակ ծնված մարդիկ օժտված են անգերազանցելի վարչական ջիղով։ Նրանք ունեն այնպիսի հմտություններ, որոնցով կարող են ղեկավարել մարդկանց և տանել իրենց հետևից։ Այս երևույթն առավել ակնհայտ է դառնում քաղաքական, զինվորական և գործնական ոլորտներում, որտեղ նրանք կարող են լինել դաժան և անողոք։
Ծննդյան 8 թիվ ունեցող մարդիկ խիստ քննադատաբար են վերաբերվում մարդկանց, ընկերներ ընտրելիս մեծ ուշադրություն են դարձնում վերջիններիս նյութական միջոցներին ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքին։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 9

Ծննդյան 9 թիվը խորհրդանշում է ուժեղ անհատականություն` օժտված մտավոր և հոգևոր մեծ կարողություններով։ Նրանց հաջողությունը պայմանավորված է արվեստի հանդեպ ունեցած հակումներով, արտիստիկ խառնվածքով և ստեղծագործ ջիղով։
Նման մարդիկ ավելի լավ է հրաժարվեն առևտրականի, մետալուրգի և զինվորականի մասնագիտություններից։
Շատ հաճախ ծննդյան 9 թիվ ունեցող մարդիկ չեն գիտակցում իրենց օժտվածությունը և սխալվում են մասնագիտությունն ընտրելու հարցում։
Այս թվի տակ ծնվածները հաճախ դառնում են մեծ գյուտարարներ կամ նշանավոր երաժիշտներ։
Ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով` ընդունակություններով և ցանկությամբ, որոնք միշտ չէ որ համատեղվում են։ Եվ միայն այս երկու գործոնների համադրությունն է ապահովում տվյալ անհատի հաջողությունը։

 

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan