Պուտինը ժամանել Է Թեհրան՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին մեկօրյա աշխատանքային այցով ժամանել Է Թեհրան: Իրանի մայրաքաղաքում Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին եւ կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ: Նախորդ անգամ Պուտինը Իրան Է այցելել 2007 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը ելույթ կունենա գագաթնաժողովի լիագումար նիստում, որի մասնակիցները պլանավորում են քննարկել գազի գլոբալ շուկայի զարգացման հեռանկարները: Գագաթնաժողովի արդյունքում սպասվում Է համատեղ հռչակագրի ընդունում, որում կարտացոլվեն գազի ոլորտում համագործակցության գերակա հարցերի նկատմամբ Ֆորումի մասնակից երկրների սկզբունքային դիրքորոշումները:
Թեհրանում կկայանան Պուտինի հանդիպումները Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի եւ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Նաեւ ծրագրված Է ռուսական պետության ղեկավարի հանդիպումը Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ: