Հակաահաբեկչական միջոցառումները կաթվածահար վիճակ են ստեղծել Բրյուսելում
International newsԲրյուսելի քաղաքային տրանսպորտի համակարգը գործնականում կազմալուծված Է՝ հակաահաբեկչական նկատառումներով նոյեմբերի 23-ին մետրոն փակ թողնելու կառավարության որոշման պատճառով: Քաղաքի STIB տրանսպորտային ընկերությունը հաղորդել Է տրանսպորտային «դոմինոյի Էֆեկտի» մասին: Քաղաքի բոլոր հիմնական մայրուղիները գործնականում կանգ են առել: Բազ մակիլոմետրանոց խցանումներ են նկատվում Բրյուսելի ուղեմուտքերում, քանի որ նաեւ չեղյալ են հայտարարվել նահանգից մայրաքաղաք մեկնող միջքաղաքային ավտոբուսների մի քանի ուղերթեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի բոլոր ուսումնական հաստատություններից, մանկապարտեզներից եւ մետրոյից, քաղաքում փակ են բոլոր առեւտրական կենտրոնները եւ բազմաթիվ խանութներ, բացի մթերային խանութներից, չեն աշխատում ժամանցի հաստատությունները, գրադարանները, մարզադաշտերը եւ լողավազանները եւ նույնիսկ որոշ սրճարաններ ու ռեստորաններ: Մասնավոր ավտոարհեստանոցների, վարսավիրանոցների, լվացքատների եւ այլ մանր ձեռնարկությունների շատ սեփականատերեր նույնպես գերադասել են չբացվել:
Կլինիկաների եւ հիվանդանոցների մեծ մասը չեղյալ են հայտարարել հիվանդների ընդունումը եւ աշխատում են սոսկ շտապ դեպքերի համար:
Կրճատված Է Եվրամիության՝ Բրյուսելի ինստիտուտների՝ Եվրահանձնաժողովի եւ ԵՄ-ի խորհրդի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի աշխատանքը: Դրանց ոչ հիմնական անձնակազմը փոխադրվել Է ճկուն գրաֆիկի: Էլ ավելի են ուժեղացվել այդ օբյեկտների անվտանգության ապահովման միջոցները, որոնք Բրյուսելում առանց այդ Էլ առավել պաշտպանվածներն են ԱՄՆ-ի դեսպանատնից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: