Ուկրաինայի էներգետիկայի նախարարը խորհուրդ է տալիս երկարաձգել Ղրիմին էլեկտրաէներգիա մատակարարելու պայմանագիը
International newsՈւկրաինայի էներգետիկայի և ածխաարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը մտադիր է Կառավարությանը խորհուրդ տալ երկարաձգելու Ղրիմին էլեկտրաէներգիա մատակարարելու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Interfax.ru-ն:
«Ես չեմ պնդում, պարզապես խորհուրդ եմ տալիս»,- ասել է նախարարը երկուշաբթի օրը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ պայմանագրի երկարաձգումը կամ չերկարաձգումը հանդիսանում է քաղաքական խնդիր, որը գտնվում է Կառավարության, Ազգային անվտանգության և Ուկրաինայի պաշտպանության խորհրդի պատասխանատվության ներքո:
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտարարել էր, որ կդադարեցնի Ղրիմում էլեկտրաէներգիային մատակարարման պայմանագիրը:
«Ես սա ասում եմ, որպես կառավարության անդամ, այլ ոչ թե որպես Ներքին գործերի ղեկավար` պատասխանելով մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինական ապրանքերի բռնագրավման սպառնալիքին: Ես կարծում եմ, որ պետք է քաղաքական որոշում կայացվի Ազգային անվտանգության խորհրդի մակարդակով, որպեսզի դադարեցվի էլեկտրաէնեգիայի մատակարարման պայամանագիրը»,- ասել է նա երկուշաբթի օրը` Կիևում նախարարների գրասենյակում արտակարգ հանդիպման ժամանակ:
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին «Ինտեր ՌԱՕ» և «Ուկրաինտերէներգո» ԲԲԸ-ները պայմանագիր են կնքել Ռուսաստանից Ուկրաինա, Ուկրաինայից Ղրիմ էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2014-ի դեկտեմբերի 30-ին: