Կարլո Անչելոտի. Պատրաստ եմ վերադառնալ «Ռեալ»
SportՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Կարլո Անչելոտին պատրաստ է վերադառնալ Արքայական ակումբ, եթե լինի համապատասխան առաջարկ:
«Ամռանը մտադիր եմ վերսկսել մարզչական կարիերաս: Պատրաստ եմ վերադառնալ «Ռեալ»: Անցած շաբաթ հեռախոսազրույց եմ ունեցել Ռոնալդուի հետ: Նա ինձ ոչինչ չասաց մարզիչի հետ կոնֆլիկտի մասին: Սակայն միշտ էլ բարդ է կողքից հասկանալ, թե ինչ է կատարվում թիմում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե «Ռեալի» ֆուտբոլիստները չեն հավատում Բենիտեսի հնարավորություններին եւ սպասում են նրա պաշտոնանկությանը: