Օքթայ Ասադովը վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում
International newsԱդրբեջանի Միլի Մեջլիսի հինգերորդ գումարման խոսնակի պաշտոնում դարձյալ վերընտրվել է Օքթայ Ասադովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Օքթայ Ասադովը ադրբեջանական խորհրդարանը անփոփոխ ղեկավարում է 2005 թվականի դեկտեմբերից: 60-ամյա Օքթայ Ասադովը միաժամանակ հանդիսանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավարը: