Սիրիայում ռուս երեք լրագրողներ են վիրավորվել գնդակոծման հետեւանքով
International newsՍիրիայում գնդակոծման հետեւանքով ռուս երեք լրագրողներ են վիրավորվել, որոնք գտնվում Էին սիրական կառավարական բանակի առաջավոր դիրքերում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Այստեղ նշել են, որ նոյեմբերի 23-ին ռուսաստանցի մի խումբ լրագրողներ, որոնք սիրիական կառավարական բանակի առաջավոր դիրքեր Էին մկնել Դագմաշլիա բնակավայրի շրջանում, գնդակոծման են ենթարկվել: «Ռուս երեք լրագրողներ թեթեւ վիրավորվել են, նրանցից մեկը կոնտուզիայի Է ենթարկվել»,- ասել են ռազմական գերատեսչությունում:
«Ներկայում ռուսաստանցի լրագրողների ամբողջ խումբը վերադարձել Է «Խմեյմիմ» ավիաբազայի տարածք, որտեղ վիրավորներին որակյալ բուժօգնություն Է ցուցաբերվում»,- ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: