Ռուսական ինքնաթիռը խփվել Է թուրքական F-16 կործանիչից արձակված հրթիռով. Պուտին
International newsՌուսական ինքնաթիռը խփվել Է թուրքական F-16 կործանիչից արձակված հրթիռով: Այս հայտարարությունն արել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ռուսական Սու-24-ը ոչ մի կերպ չԷր սպառնում Թուրքիային, այն Սիրիայում գործողություն Էր իրականացնում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, ընդգծել Է պետության ղեկավարը:
Սու-24-ի կործանումը դուրս Է գալիս ահաբեկչության դեմ մղվող պայքարի շրջանակներից, սա հարված Է, որը ՌԴ-ին հասցրին ահաբեկիչների աջակիցները, նշել Է Պուտինը: Նրա խոսքով, ՌԴ-ն վաղուց Էր արձանագրել Սիրիայի՝ ահաբեկիչների կողմից գրավված շրջանններից նավթի մատակարումները Թուրքիային: