«ՊՍԺ»-ն հովանավորի լոգոտիպը կփոխարինի «Je Suis Paris» գրությամբ
SportՖրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները առաջիկա երկու հանդիպումները հատուկ մարզաշապիկներով կանցկացնեն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր մարզաշապիկների միջոցով փարիզյան ակումբի ֆուտբոլիստները կհարգեն օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը։
«Je Suis Paris» («Ես Փարիզն եմ») գրությունը մեծ տառերով տպված կլինի խաղաշապիկների վրա՝ փոխարինելով ակումբի տիտղոսային հովանավոր Fly Emirates-ի լոգոտիպին։
Այդ մարզահագուստները «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստները կկրեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մալմյոյի» դեմ խաղում (նոյեմբերի 25-ին) և Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Տրուայի» դեմ տնային հանդիպման ժամանակ (նոյեմբերի 28-ին)։