Թուրքիան ռուսական ինքնաթիռի միջադեպի առնչությամբ դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին
International newsԹուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է բրիտանացի դիվանագետ Մեթյու Ռայկրոֆտը, ով նոյեմբերին նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ն:
Նրա խոսքով` «Անկարայից ստացված նամակը տեղեկացնում է փաստի մասին, սակայն կոնկրետ գործողությունների կոչ չի անում»: Ռայնկրոֆտը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ ԱԽ անդամներից որևէ մեկը չի խնդրել հանդիպխում հրավիրել տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: