Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Դևիդ Քեմերոնի հետ
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման թեմայով: Քեմերոնն ու Դավութօղլուն պայմանավորվել են երկկողմ հանդիպում ունենալ նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայանալիք Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: