Փարիզի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովին կմասնակցեն պետությունների եւ կառավարությունների 147 ղեկավարներ
International newsՊետությունների եւ կառավարությունների առնվազն 147 ղեկավարներ կմասնակցեն ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխման հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովին (COP-21), որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը Փարիզում:
Նոյեմբերի 24-ին այս մասին հաղորդել Է Agence France Presse-ը:
«Խորհրդաժողովի առաջին օրվա աշխատանքին սպասվում Է պետությունների եւ կառավարությունների 147 ղեկավարների մասնակցությունըե,- նշել Է գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի շրջապատին, որը հանդես կգա COP-21-ի նախագահի դերում:
Ինչպես ընդգծում են նախարարի շրջապատում, Փարիզի հանդիպումը «աննախադեպ մասշտաբի կհասնի կլիմային նվիրված խորհրդաժողովների պատմության մեջե: Համեմատության համար նշենք, որ այս ձեւաչափով նախորդ միջազգային մեծ համաժողովը, որը տեղի Է ունեցել 2009 թվականին Կոպենհագենում, հավաքել Է աշխարհի 120 ղեկավարների:
ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված COP-21 խորհրդաժողովը տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը Փարիզում: Դրա արդյունքներով սպասվում Է նոր միջազգային համաձայնագրի ստորագրում, որը կապահովի կլիմայական համակարգի վրա բեռնվածության նվազեցմանն ուղղված միջազգային ջանքերի համախմբումը եւ 2020 թվականից հետո կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: