Ուկրաինային գազի մատակարարումը դադարեցվում Է մինչեւ կանխավճարի ստացումը. «Գազպրոմ»
International newsՌուսական գազի մատակարարումներն Ուկրաինային դադարեցվում են մինչեւ «Նաֆտոգազ»-ից նոր վճարումների ստացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է «Գազպրոմի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
«Այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ «Նաֆտոգազ Ուկրաինին» ստացել Է ռուսական գազի՝ ավելի վաղ կանխավճարված ծավալները: Նոր կանխավճար չի ստացվել: «Նաֆտոգազ Ուկրաինի»-ից գազի մատակարարման հայտեր չկան: Այսպիսով, մատակարարումները դադարեցվում են մինչեւ ուկրաինական ընկերությունից նոր վճարումների ստացումը»,- լրագրողներին ասել Է «Գազպրոմի» ղեկավարը:
Միաժամանակ արդեն այժմ՝ մինչեւ լուրջ ցրտերն սկսվելը, Ուկրաինան սկսել Է ակտիվորեն գազ վերցնել ստորգետնյա պահեստարաններից, որոնք առանց այն Էլ բավականաչափ լցված չեն, հավելել Է նա:
«Ռուսական գազի գնումից հրաժարումը լուրջ վտանգներ կստեղծի Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի հուսալի տարանցման համար»,- ընդգծել Է Միլլերը: