Yerevan, 08.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


5 լավագույն մթերք մաշկի գեղեցկության համար

Lifestyle
Erkusov.com-ը գրում է.
 
Հարկ է պահպանել թե' արտաքին, թե' ներքին գեղեցկությունը, և դա ամենից լավ են անում մրգերը: Wday.ru-ն նշել է 5 նպատակ և ընտրել ամենաօգտակար մթերքները, որոնք օգնում են հասնելու մաշկի ցանկալի արդյունքին:
 
 5 լավագույն մթերք մաշկի գեղեցկության համար

1.     Նպատակը՝ մաշկը ձիգ դարձնել

Մաշկի ձգության համար պատասխանատու է կոլլագենը: Դրա գլխավոր մատակարարը C վիտամինն է` միկրոտարր, որը օրգանիզմը չի արտադրում: Բայց, փառք Աստծո, այն բավարար քանակությամբ կարելի է ստանալ սննդի հետ:
Մթերքները. նարինջը, կիտրոնը, ելակը, ազնվամորին, կիվին ձեզ C վիտամին կպարգևեն, սակայն դրա պարունակության առումով առաջատարը մասուրն է: Ինչպե՞ս այն ձեր օգտին օգտագործել:
Գեղեցկության բաղադրատոմս: Մասուրի թուրմ պատրաստեք: Մի բուռ հատապտուղը լցրեք բաժակի մեջ և վրան եռացրած ջուր լցրեք: Թուրմը կարող եք օգտագործել խմելու համար կամ էլ կարող եք թանզիֆը թաթախել դրա մեջ և 10-15 րոպե տաք թրջոց դնել: Մաշկը շատ լավ կխոնավանա և օգտակար նյութեր կստանա:

2. Նպատակը' մաշկին փայլուն տեսք տալ

Որպեսզի մաշկը թարմ և փայլուն տեսք ստանա, նրան պետք է հակաօքսիդանտներ տալ, մասնավորապես՝ E վիտամին: Այն վերականգնում է մաշկի պաշտպանիչ շերտը, նպաստում բջիջների նորացմանը և լավացնում մաշկի գույնը: Հենց այդ վիտամինն են հաճախ պարունակում քսուքները և բազմավիտամինային համալիր միջոցները:
Մթերքները. այս վիտամինն ամենից շատ առկա է բուսական յուղերում, կենդանիների լյարդում, ձվում, դեղաբույսերում, լոբազգիներում, բրյուսելյան կաղամբում, բրոկկոլիում, մասուրի պտուղներում. չիչխանում. Բանջարեղենի կանաչ տերևներում. Կեռասում, արոսում (սինձ), խնձորի և տանձի կորիզներում: Այն բավական շատ է նաև արևածաղկի սերմերում, գետնընկույզում և նուշում:

Գեղեցկության բաղադրատոմս: Պատրաստեք չիչխանի դիմակ: Բլենդերով մանրացրեք 2/3 բաժակ հատապտուղ, ավելացրեք 1-ական թեյի գդալ մածուն և մեղր, սպիտակեցնող արդյունք ստանալու համար կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Պատրաստի խառնուրդը կես ժամ թողեք սառնարանում, այդպես այն կպնդանա և ավելի լավ կքսվի մաշկին:

Դիմակը շատ լավ է դեմքի և պարանոցի համար, այն հիանալի թարմացնում է և լավացնում արյան շրջանառությունը: Դրանից հետո մաշկը ողորկ է դառնում և ձեռք բերում այտերի առողջ կարմրություն:

3. Նպատակը՝ ազատվել շրթունքների ճաքերից

B2 վիտամինը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է առողջ մաշկի, եղունգների, մազերի աճի և առհասարակ ամբողջ օրգանիզմի առողջության համար: Դրա անբավարարության առաջին նշանը շրթունքների ճաքերն են:
 
 5 լավագույն մթերք մաշկի գեղեցկության համար

Մթերքները. լյարդ և երիկամներ, խմորիչ, ձու, նուշ, սունկ, կաթնաշոռ, հնդկաձավար, կաթ, միս, մաքրած բրինձ, մակարոնեղեն, սպիտակ հաց, մրգերի և բանջարեղենի մեծ մասը: Ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառը կաթի և կաթնամթերքների ոչ բավարար օգտագործումն է, որոնք այդ վիտամինի գլխավոր աղբյուրն են:
Գեղեցկության բաղադրատոմս: Պատրաստեք սնուցող դիմակ կաթնաշոռից: 2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռին խառնեք 1 գդալ մեղր, հարեք և քսեք դեմքին, նաև աչքերի և բերանի շուրջը: Լվացեք սառը կաթով: Նման դիմակը հիանալի սնուցում է չոր մաշկը՝ խոնավացնելով և փափկացնելով այն:

4.     Նպատակը' ազատվել կորյակներից

Բորբոքումները նվազեցնելուն և մաշկը կորյակներից ազատելուն կնպաստի լիկոպեն նյութը (կարոտինոիդային հակւսօքսիդանտ):
Մթերքները. կորյակների առաջացման պատճառ կարող է դառնալ կարտոֆիլի, սպիտակ հացի, սպիտակ բրնձի, կոնֆետի, մակարոնի շատ օգտագործումը: Այդ մթերքները հասարակ ածխաջրեր են տալիս, որոնք բարձրացնում են ինսուլինի քանակը արյան մեջ, ուստի մաշկի վրա ցան է առաջանում: Անհրաժեշտ է կերակրի մեջ կարմիր մթերքներ օգտագործել՝ ձմերուկ, տոմատներ, կարմիր թուրինջ, լոլիկի պտղամիսը և կեղևը: Օրաբաժնի մեջ ընդգրկեք նաև ցորենի պինդ տեսակներից պատրաստված մակարոն, հաց և շագանակագույն բրինձ:
Գեղեցկության բաղադրատոմս: Պատրաստեք դիմակ լոլիկից, այն հարթեցնող արդյունք կտա: Լոլիկը կտրատեք բարակ օղակներով և դրեք դեմքին, թողեք 10-15 րոպե: Այնուհետև վերցրեք երկրորդ լոլիկը, կիսեք այն և հարթ կողմից մերսեք մաշկը շրջանաձև շարժումներով, դա նպաստում է անցքերի նեղացմանը: Դիմակը լվացեք տաք ջրով:

5.     Նպատակը՝ նվազեցնել կնճիռների քանակը

Կօգնեն բազմաֆենոլները՝ բուսական ծագմամբ հզոր հակաօքսիդանտները. դրանք արգելակում են ծերացման գործընթացը, պաշտպանում մաշկը վնասներից: Բացի այդ, հակամանրէային արդյունք են տալիս և լավացնում արյան շրջանառությունը:

Մթերքները, օրական 1 բաժակ կարմիր գինին կամ 1 ողկույզ սև կամ կարմիր խաղողը կապահովի բազմաֆենոլների անհրաժեշտ քանակությունը: Չամիչ օգտագործեք:
Գեղեցկության բաղադրատոմս: Խաղողով երիտասարդացնող թրջոց դրեք: ճզմեք 1 ողկույզ խաղողը և հյութը քամեք բաժակի մեջ: Ավելացրեք նույնքան կաթ: Թանզիֆի անձեռոցիկը թաթախեք այդ խառնուրդով և 20 րոպե դրեք մաշկի վրա: Այնուհետև դեմքը ցայեք տաք ջրով և մերսող շարժումներով քսուք քսեք:

 

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan