Ռուսաստանը որոշեց առայժմ Անկարայից հետ չկանչել դեսպանին
International newsԽփված ռուսական ռազմական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Անկարայից դեսպանին հետ կանչելու հարցն առայժմ չի դիտարկվում, լրագրողներին ասել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանը Անկարայից պարզաբանումներ Է սպասում միջադեպի վերաբերյալ:
C ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: