Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել Է 176-ի
International newsՀնդկաստանի հարավի Թամիլնադուի նահանգում տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների զոհերի թիվն աճել Է մինչեւ 176: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին հաղորդել Է ANI գործակալությունը: Ավելի վաղ նշվել Էր 100 զոհվածների մասին:
Չեննայ քաղաքում դպրոցներն ու քոլեջները փակ են մնում արդեն 10-րդ օրն անընդմեջ: Բարձրագույն ուսումնական հաստատություններում չեղյալ են հայտարարվել քննությունները:
Չեննայի եւ Քուդալորի մի քանի շրջաններ ջրով են ծածկված, թեեւ տեղումների քանակը վերջին մի քանի օրը նվազել Է:
Նահանգի գլխավոր նախարար Ջայարամ Ջայալալիթան դիմել Է երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ հեղեղումների հետեւանքների վերացման համար շուրջ 135 միլիոն դոլար տրամադրելու խնդրանքով:
Բենգալական ծոցի վրա՝ Թամիլնադուի ափերի մոտ, ցածր մթնոլորտային ճնշման դաշտ Է հաստատվել նոյեմբերի 9-ին՝ տեղատարափ անձրեւներ եւ հեղեղումներ առաջացնելով նահանգի առանձին շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: