ՌԴ-ն ակնկալում Է, որ Թուրքիան ներողություն կխնդրի Սու-24-ի կործանման կապակցությամբ. Մատվիենկո
International newsՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել Է, թե Ռուսաստանն ակնկալում Է, որ Թուրքիան ներողություն կխնդրի Սու-24-ի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ կփոխհատուցի զոհված սպայի ընտանիքին պատճառված վնասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք Թուրքիայից ակնկալում ենք, որ նա կընդունի կատարված գործողության անօրինականությունը եւ կփոխհատուցի Ռուսաստանին ու զոհված սպայի ընտանիքին պատճառված վնասը»,- ասել Է նա:
Մատվիենկոյի խոսքով՝ տեղի ունեցածն անխուսափելիորեն կազդի Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա:
«Հանցագործությունն անպատիժ չի մնա եւ անտարակույս կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա», հավելել Է նա:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: