Սիրիայում զոհված ռուս օդաչուն հետմահու արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման
International newsՍիրիայի սահմանին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովը հետմահու արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման:
Ինչպես հաղորդում է BBC-ն, որոշումը կայացրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Անձնակազմի մնացած անդամները` Կոնստանտին Մուրախտինն ու Ալեքսանդր Պոզինիչը (հետմահու) պարգեւատրվել են «Արիության» մեդալով: