Էդվարդ Նալբանդյանը կայցելի Թբիլիսի
PoliticsԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին կայցելի Թբիլիսի` Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: