Դատարանն անփոփոխ է թողել Խադիջա Իսմայլովայի գործով դատավճիռը
International newsԱդրբեջանական դատարանն անփոփոխ է թողել ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով դատավճիռը, համաձայն որի Իսմայլովան պետք է անազատության մեջ լինի 7,5 տարի սուտ մատնության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ իշխանության չարաշահման համար:
Ինչպես հաղորդում է BBC-ին, այս կերպ դատարանը մերժել է պաշտպանող կողմի հայցը դատավճռի փոփոխման առնչությամբ: Իսմայլովան բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքն ու դատավճիռը որակում է քաղաքական հաշվեհարդար: