Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
SportԲռնցքամարտիկ Վահե Բադալյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը հաղթեց Թուրքիան ներկայացնող Բատուհան Ցիֆտչիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի ուշ ռինգ դուրս կգա 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը:
Ալենի մրցակիցը նույնպես Թուրքիայի ներկայացուցիչ է: