Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ Է տարել նախագահամետ դաշինքը
International newsԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին աջակցող «Եգիպտոսի հանդեպ սիրով» ընտրադաշինքը երկրի խորհրդարանի ապագա Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնի բոլոր այն 120 տեղերը, որոնք նախատեսված են կուսակցական ցուցակներով առաջադրված պատգամավորների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եգիպտոսի խորհրդարանի՝ նոյեմբերի 22-23-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները նոյեմբերի 25-ի երեկոյան հրապարակվել են երկրի ԿԸՀ-ի նախագահ Այման Աբասի կողմից: Նրա խոսքով՝ իրենց ընտրությունը կատարելու համար ընտրատեղամասեր Էին եկել ութ միլիոնից ավելի ընտրողներ, ընտրություններին մասնակցությունը կազմել Է 29,83 տոկոս:
«Եգիպտոսի հանդեպ սիրով» դաշինքը երկրորդ փուլում 60 տեղ Է ստացել ապագա խորհրդարանում»,-հայտարարել Է Այման Աբասը:
Ընտրությունների առաջին փուլում, որը տեղի Է ունեցել անցած ամսին, ընտրական միավորումը նույնպես 60 տեղ Էր նվաճել Ներկայացուցիչների պալատում, որոնք հատկացված Էին կուսակցական ցուցակներով առաջադրված թեկնածուների համար:
Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատում, որը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերն անվանվում Էր Ազգային ժողով, ընտրվում են 596 պատգամավորներ. 448-ը՝ միամանդատ ընտրատարածքներում, 120-ը՝ կուսակցական ցուցակներով, եւս 28 խորհրդարանականների կնշանակի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին: Ընտրությունների առաջին փուլը 14 նահանգներում տեղի Է ունեցել հոկտեմբերի 18-19-ին: Երկրորդ փուլում քվեարկությունն անցկացվել Է 13 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կահիրեում:
Սպասվում Է, որ Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերին: Եգիպտոսի խորհրդարանի առաջին նիստը պետք Է կայանա մինչեւ Նոր տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: