Թուրքիան գիտակցաբար փակուղի Է տանում ՌԴ-ի հետ հարաբերությունները. Պուտին
International newsՌուսաստանն անբացատրելի Է համարում թիկունքին դավաճանական հարվածները նրանց կողմից, ում գործընկեր Էր համարում ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նոյեմբերի 26-ին Մոսկվայում ելույթ ունենալով օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում դավաճանական հարվածները թիկունքին նրանց կողմից, ի դեմս որոնց գործընկերների ու դաշնակիցների ենք տեսնում հակաահաբեկչական պայքարում»,-ասել Է նա, ճշտելով, որ նկատի ունի երկու օր առաջ Թուրքիայի օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումը:
Թուրքիան գիտակցաբար փակուղի Է տանում ՌԴ-ի հետ հարաբերությունները. մինչ այժմ ոչ ներողություն են խնդրել Սու-24-ի համար, ոչ առաջարկություններ են արել վնասը հատուցելու վերաբերյալ, ոչ Էլ խոստումներ են տվել՝ պատժելու մեղավորներին, հայտարարել Է ՌԴ նախագահը:
«Մենք մինչ այժմ չենք լսել ոչ Թուրքիայի բարձր քաղաքական մակարդակի ներողությունը, ոչ վնասի փոխհատուցման առաջարկներ, ոչ Էլ կատարված հանցագործության մեղավորներին պատժելու խոստումներ»,-նշել Է Պուտինը: Նա հավելել Է, թե «այն տպավորությունն Է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը գիտակցաբար փակուղի Է մղում ռուս-թուրքական հարաբերությունները»:
Նախագահն ընդգծել Է, որ «այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ Սիրիայի երկնքում, հակասում Է առողջ բանականությանը եւ միջազգային իրավունքին. ինքնաթիռը խփվել Է Սիրիայի տարածքի վրա»: