«Ռոսպոտրեբնադզորը» դժգոհ Է թուրքական հագուստից եւ կենցաղային քիմիայից
International news«Ռոսպոտրեբնադզորը» հաղորդել Է Թուրքիայի թեթեւ արդյունաբերության արտադրանքի՝ նորմատիվային պահանջներին չհամապատասխանելու դեպքերի բացահայտման մասին: Հաղորդագրությունը հրապարակվել Է գերատեսչության պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դա վերաբերում Է մանկական հագուստին, կահույքին, ինչպես նաեւ մաքրող եւ լվացող միջոցներին:
Վտանգավոր արտադրանքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում ձեռնարկվում են օրենսդրությանը համապատասխան միջոցներ, ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Արտադրանքը դասվում Է մեծ ռիսկի խմբին:
Նաեւ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել Է Թուրքիայից պարենային արտադրանքի խստացված վերահսկողության մասին, ընդ որում այն կատարվում Է ամբողջ 2015 թվականի ընթացքում:
Որակի եւ անվտանգության պահանջներին անհամապատասխանություններ են հայտնաբերվել մսամթերքի, ջրային կենսաբանական պաշարներից արտադրանքի, հրուշակեղենի, մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի եւ դրանց վերամշակման արտադրանքի անալիզի ժամանակ:
Գերատեսչության տվյալներով՝ շրջանառությունից հանվել Է ավելի քան 800 կիլոգրամ նման արտադրանք:
Նոյեմբերի 26-ին ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդել Է Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենի մատակարարումների ուժեղացված վերահսկողություն սահմանելու մասին: Գերատեսչության տվյալներով՝ թուրքական արտադրանքի 15 տոկոսը չի համապատասխանում որակի նորմաներին: