Հակաահաբեկչական գործողություն է սկսվել Բելգիայի հարավում
International newsՀակաահաբեկչական գործողություն Է սկսվել Բելգիայի հարավում գտնվող Օվելե փոքր քաղաքում:
Այդ մասին հաղորդել Է RTL հեռուստաալիքը:
«Ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն Է անցկացնում Օվելե բնակավայրում (Ֆրանսիայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա): Այդ կապակցությամբ զգալիորեն սահմանափակվել Է երթեւեկությունը Մոնս-Լիեժ ավտոմայրուղում: Գործողությունը կապված Է Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի հետե,- նշել Է հեռուստաալիքը:
Բելգիայի համերկրային ոստիկանության՝ հակաահաբեկչական գործողությունների մանրամասնությունները չհրապարակելու կոչին համապատասխան, այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:
Նախօրյակին հաղորդվել Էր, որ Բելգիան փնտրում Է «ծանր զենքովե զինված տասն ահաբեկիչների:
Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքն արդեն մի քանի օր Է՝ մնում Է առավելագույն՝ չորրորդ, մակարդակի վրա եւ կվերագնահատվի միայն նոյեմբերի 30-ին: Չնայած դրան, Բրյուսելում մասնակիորեն բացվել են ուսումնական հաստատությունները եւ մետրոն, ինչպես նաեւ առանձին առեւտրական կենտրոններ, համերգասրահներ, թատրոններ եւ թանգարաններ: Բելգիայի մնացած տարածքում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում Է երրորդ մակարդակի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: