Շավարշ Քոչարյանը չի բացառում Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
PoliticsՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չի բացառում Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը:
«Քանի որ նրանք հանդիպելու են բազմակողմ ձևաչափում, ապա չի բացառվում նաև այդ հանդիպումը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին Թբիլիսիում մասնակցելու է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: