Բաքվում ոստիկանության եւ իսլամիստների միջեւ բախումներում 6 մարդ է զոհվել. ՆԳՆ
International newsԶինված արմատական իսլամիստական խումբը պատրաստում էր սադրանքների, ահաբեկչկան գործողությունների եւ զանգավածային անկարգությունների շարք: Այդ խումբը վնասազերծելու նպատակով ՆԳՆ-ն նախաձեռնել է անհրաժեշտ միջոցառումներ:
Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է այսօր կեսօրին Բաքվից 30 կմ դեպի հյուսիս գտնվող Նարդարան ավանում իսլամիստների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների վերաբերյալ Ադրբեջանի ՆԳՆ եւ գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Հաստատվել է, որ Թալե Բաղըրովը, Էլման Աղաեւը, Զուլֆուգար Միքայիլովը եւ Աբուլֆազ Բունյաթովը ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նորեր մտցնել: Այդ նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում: Նրանք սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով», -ասվում է հայտարարության մեջ:
«Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում եւ թռուցիկներ բաժանել բնակչությանը: Բացի այդ, որոշվել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություններ էր նախապատրաստվում», -պնդել են ՆԳՆ-ն եւ դատախազությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ հիշյալ անձանց վնասազերծելու նպատակով, նոյեմբերի 26-ին Նարդարանում հատուկ գործողություն է անցկացվել, որի ժամանակ ավտոմատներից զինված դիմադրություն է ցուցաբերվել եւ նռնակ նետվել: Պատասխան կրակի արդյունքում ոստիկանների վրա կրակ բացածներից չորսը սպանվել, մի քանի հոգի էլ վիրավորվել են: Միաժամանակ զոհվել են երկու ոստիկան, ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում` Թալե Բաղըրզադեն, ով հանդիսանում է Ադրբեջանի շիաների առաջնորդը:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Միջոցառումներ են ձեռնարկվում այդ շարժման այլ մասնակիցների ձերբակալության գծով, նշվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Նարադարնում տեղի ունեցած զինված միջադեպից հետո արմատական անձանց խումբը հավաքվել է «Իմամ Հուսեին» հրապարակում: Նրանք քարերով փակել են ավան տանող ճանապարհները: Ավան կողմնակի մարդկանց, այդ թվում` լրագրողների մուտքը չի թույլատրվում:
Ադրբեջանական ATV հեռուստաալիքի ավտոմեքենան, որը փորձել է անցնել ավանի կենտրոն, արմատականները ջարդել են, աշխատակիցներին էլ ծեծի են ենթարկել: Հրապարակում հավաքվածները զինված են մետաղաձողերով, լինգերով եւ մահակներով, դյուրավառ հեղուկներով շշերով եւ քարերով:
«Ազադլըգ»-ը հայտնում է, որ արմատականները պատրաստվում են մեծ գործողության եւ բնակիչներից պահանջում միանալ իրենց:
Նարդարանում ՆԳՆ կողմից անցկացված հատուկ գործողության ժամանակ բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, որոնց թիվը չի հրապարկվում: