Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հավանություն է տվել հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությանը

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարել է նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը սահմանել է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել և որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում: Կարգավորման նպատակն է խթանել ներքին արտադրությունը՝ ստեղծելով բարենպաստ գործարար միջավայր:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից  մեկում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով գործարարների համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների ԵԱՏՄ տարածք արտահանեն հայրենական որոշ արտադրատեսակներ: ԵԱՏՄ անդամ երկրներին տրվում է հնարավորություն ԵԱՏՄ հաստատված տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում ներառելու իրենց ազգային ստանդարտները:

Գործադիրը բավարարել  է «ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը. ընկերությունը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «ՋիԱրՓի Սիսթեմս»-ը հիմնվել է 2011թ., արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն է ծավալում և հանդիսանում տարածաշրջանում միակ ապակեմանրաթելային խողովակներ արտադրող ընկերությունը: Արտադրանքի հիմնական սպառո ղներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանն է ուղղված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ գործարար միջավայր ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների համար կվերացվեն իրեն ց տարածքում հեռուստատեսային հաղորդումներ հեռարձակելու համար պահանջվող լիցենզիայի կամ հեռարձակման լիցենզիա ունեցող ընկերության հետ վերահեռարձակման պայմանագիր կնքելու ուղղակի ֆինանսական և վարչարարական ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներն Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա իրականացնելու վերաբերյալ դրույթը:

Գործադիրը հավանություն է տվել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է հստակեցնել և կրճատել գործընթացի ժամկետները: Նշենք, որ այդ օրենքով  կարգավորվում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության, օգտագործման հետ կապված գույքային և անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:

Կբարձրանա ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը 

Ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի և ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի միջոցների օգտագործման նպատակները հասանելի դարձնել թիրախային գյուղական բնակավայրերի բնակչության համար: Գործող որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու, տոկոսագումարը վճարելու, ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու և ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար: Ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների վերլուծությունները ցույց են տվել, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում լիարժեք օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումար մարելու և տոկոսագումար վճարելու համար: Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի  միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Որոշմամբ նաև սահմանվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունել առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Անդրադառնալով ընդունված որոշմանը, վարչապետն այն համարել է շատ կարևոր քայլ, որով ավելացվում են  դրամագլխի ծախսերի ուղղությունները և  հնարավորություն է տրվում քաղաքացիներին այդ գումարն արդյունավետ օգտագործել:

 Մարզերի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները՝ կառավարության ուշադրության կենտրոնում

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով: Երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության նախկինում ընդունած որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու և դպրոցը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ է հատկացնել ևս 28 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ  30 մլն դրամ կհատկացվի նույն մարզի Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով: Վերոնշյալ խնդիրը կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ: Նշենք, որ այս երկու հարցերն էլ բարձրացվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ս.թ. նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ:

                                                         Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության  միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին»: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Հովիկ Աբրահամյանր նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն և հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին արագ կազմակերպել համապատասխան գործընթացները, որպեսզի հունվար-փետրվար ամիսներին շինարարական աշխատանքները սկսվեն:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս»  ՓԲԸ միջև 2015թ. սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի կատարման համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, որպես քաղաքականություն մշակող նախարարություն, առաջին և երկր որդ փուլերի հետ կապված ներկայացնել վերլուծություն:  

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:

Բարելավվում են դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների անբարեխիղճ գովազդի կանխարգելման մեխանիզմները

Կառավարությունը հաստատել է դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Այս որոշումն ուղղված է դրանց գովազդի թույլտվության ընթացակարգերում առկա օրենսդրական բացերը վերացնելուն, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական  ոլորտում անբարեխիղճ, թյուր տեղեկություններ պարունակող գովազդի տարածումը կանխարգելելուն, սպառողների` ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքն ապահովող մեխանիզմներ սահմանելուն: Նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում էականորեն պարզեցվել է դրանց գովազդի թույլտվության տրամադրման կարգը, սակայն առողջապահության նախարարության դիտարկումներով այս ոլորտում առկա անբարեխիղճ գովազդի տարածման դեպքերը էականորեն ավելացել են, ինչը լի է բացասական հետևանքներով: Այսպիսով՝ ընդունված որոշմամբ սահմանվում է պահանջ՝ դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` տեղեկատվության  միջոցներով գովազդի թույլտվության հայտի հետ մեկտեղ ներկայացնել նաև  գովազդի բովանդակությունը (տեքստը) կամ գովազդային հոլովակը: Գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 7 աշխատանքային օր, գործող 5-ի փոխարեն, սահմանվում են  օտարերկրյա բուժաշխատողների կողմից կիրառվող բուժական մեթոդների գովազդին ներկայացվող նախապայմանները և այլն:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող  միջոցառումների ցանկին: Ըստ այդմ՝  կապահովվի  բարձրորակ և արդյունավետ առողջապահական համակարգ,  հիվանդանոցային բուժծառայության ոլորտում մատուցվող ծառայությունների պատշաճ մակարդակ: Մասնավորապես, նախատեսվում է մշակել և հաստատել կարևոր նշանակություն ունեցող այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են` կլինիկական ուղեցույցը, գործունեության ընթացակարգը, ինչպես նաև մասնագիտական բնութագիրը: Արդյունքում՝ հնարավոր կլինի հասնել առողջապահության ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանը, բժշկական սխալների նվազեցմանը և այլն:

         Հաստատվել է գալիք ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունն այսօրվա նիստում  հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և  ինտեգրացված կրթական ծրագրերով 2016/2017 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Որոշումը կնպաստի հանրապետության տնտեսության, գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը, պետական սեփականություն հանդիսացող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը: Այսպիսով՝ կկանոնակարգվեն այդ բնակարանների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կնախանշվի դրանցից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, կսահմանվի ծառայողական բնակարանների տրամադրման ընթացակարգը, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը: Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը: Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակը ծառայությունների միջև կապահովվի օպերատիվ աշխատանք, ինչպես նաև  կնպաստի ժամանակի և դրամական միջոցների խնայմանը:

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին: Հանրային խորհուրդը, մասնավորապես,  առաջարկություններ և դիտողություններ կներկայացնի նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների վերաբերյալ: Խորհուրդը հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ կքննարկի նաև հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ: Կարևորելով նման խորհուրդների ստեղծումը Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ընդհանրապես պետք է ակտիվացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը բոլոր քաղաքական, տնտեսական գործընթացներում: 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank