Սու-24-ի վերաբերյալ Թուրքիայի փաստարկներն «անհեթեթություն են ու պատրվակներ». Պուտին
International newsՌուսաստանը ժխտել Է Թուրքիայի այն պնդումները, թե թուրք օդաչուները չեն իմացել, թե նոյեմբերի 24-ին ում ռազմական ինքնաթիռն են իրենք խփել Սիրիայի հետ սահմանի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Մոսկվայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է, որ ռուսական ինքնաթիռները չճանաչել հնարավոր չԷ՝ Անկարայի հայտարարությունները համարելով «անհեթեթություն եւ պատրվակներ»:
«Դրանց վրա կան ճանաչման նշաններ, եւ դրանք լավ երեւում են»,- պարազաբանել Է Պուտինը:
«Մենք վաղօրոք, ամերիկյան կողմի հետ համաձայնությանը համապատասխան, տեղեկատվություն ենք հաղորդել, թե որտեղ Է գործելու մեր օդուժը»,- հավելել Է Ռուսաստանի նախագահը:
Ավելի վաղ, ելույթ ունենալով Ֆրանսիայի France 24 հեռուստաալիքի եթերում, Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը պնդել Է, թե թուրք զինվորականները կգործեին այլ կերպ, եթե հաստատ իմանային, որ այդ ինքնաթիռը ռուսական Է: