Արգենտինայում իրավապահները չորս տոննա երկնաքար են առգրավել
International newsԱրգենտինայի իրավապահ մարմիններն առգրավել են չորս տոննա երկնաքար, որը, հետաքննության վարկածով, նախատեսված Է եղել սեւ շուկայում վաճառելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին այս մասին հաղորդել Է La Voz del Interior թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Թերթի տվյալներով՝ երկնաքարերը հայտնաբերվել են երկրի հյուսիսի Սանտյագո դել Էստերոյի նահանգում՝ քաղաքամերձ տան բակում: Հողամասի տիրոջը կասկածում են Արգենտինայի «մշակութային ժառանգության ապօրինի յուրացման մեջ»:
Ենթադրաբար, երկնաքարերը հայտնաբերվել են այսպես կոչված Կամպո դել Սիելո գոտում, որտեղ 4 հազար տարի առաջ երկնաքարային անձրեւ Է տեղացել: Գիտնականների կարծիքով՝ այդ մարզում մինչ օրս գետնի տակ տասնյակ երկնային մարմիններ են գտնվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: