Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի 10 ամենադաժան մարդասպան կանայք (Photo)

Wnews.am-ը գրում է.

Սերիական մարդասպանները սովորաբար տղամարդիկ են լինում, ովքեր սպանում են սեքսուալ մոտիվներից դրդված: Սակայն պատմության մեջ կան ոչ պակաս դաժան մարդասպան կանայք, ովքեր սպանում են իրենց չստացված կյանքից չարացած լինելու պատճառով:

Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենադաժան կին մարդասպաններին:  Бэлла Соренсон Гинесс

Բելլա Սորենսոն Գինես. Սև այրի մականունով այս կինը խլել է  42 տղամարդու կյանք: Սպանություններից այս կինը հաճույք էր ստանում: Ամուսնու մահից հետո, որի մահվան մեջ կրկին նրան են մեղադրում, Բելլան սկսում է թերթերում հայտարարություններ տալ, թե ինքն այրի է և  ցանկանում է  ծանոթանալ հետաքրքիր տղամադու հետ: Նրա տուն էին գալիս  տղամարդիկ, ովքեր չէին էլ կասկածում, որ այս բավականին բարեհամբույր կինը սառնասիրտ մարդասպան է: Բելլայի տնից տղամարդիկ այլևս դուրս չէին գալիս: Նրան հաջողվում է սպանել և թաքցնել  42 տղամարդու: Որքան էլ տարօրինակ է, նրան մեղադրանք չեն առաջադրում՝ փաստե չունենալու պատճառով: Սակայն չարն ամեն դեպքում անպատիժ չի մնում, մի օր այս կինն անհետանում է, նրան հայտնաբերում են անտառում՝ գլխատած:  Джейн Топпан

Ջեյն Տոպան. Այս կինը բուժքույր էր: Նա ծնվել էր աղքատ ընտանիքում և ծնողները ստիպված նրան հանձնել էին մանկատուն: Այս կինը չարացած էր ողջ աշխարհի վրա և նրա միակ երազանքը հարստանալն էր: Ավարտելով բժշկական ուսումնարանը , Ջեյնը հիվանդանոցում ընդունվում է աշխատանքի, նրան հիվանդները միանգամից սիրում են և անվանում  «Ուրախ Ջեյն», իսկ նրա ուրախության պատճառն այն էր, որ նա որոշել էր սպանել բոլոր հարուստ մարդկանց: Ջեյնը խնամում էր հիմնականում հարուստ հիվանդներին և սպանում նրանց: Նրան ձերբակալել և դատապարտել են 11 ապացուցված սպանությունների համար, բայց դատարանում  «Ուրախ Ջեյն»-ը խոստովանել է, որ սպանել է  31 մարդու: Ջեյնին չեն դատապարտում, քանի որ նրան ուղարկում են հոգեբուժարան: Графиня Элизабет Батори

Կոմսուհի Էլիզաբեթ Բատորի.  Նա երազում էր մշտապես գեղեցիկ ու երիտասարդ մնալու մասին և տանել չէր կարողանում այդպիսի աղջիկներին: Նա, չարաշահելով իր բարձր դիրքը, իր դղյակն էր հրավիրում ամենագեղեցիկ աղջիկներին՝ աշխատանքի խոստումով և սպանում էր նրանց:  Ըստ լեգենդի՝ նրա զոհերի թիվը հասնում էր 30-650-ի: Երբ բացահայտվում են սպանությունները, նրա հարուստ բարեկամները հոգ են տանում, որ աղմկահարույց  դատ չլինի, նրան փակում են բանտում, որտեղ էլ երեք տարի անց՝ 54 տարեկանում նա մահանում է:  Розмари Уэст

Ռոզմարի Ուեստ.Միայն պաշտոնապես հաստատվել է, որ այս կինը սպանել է 10  մարդու: Նա  ուներ տասը երեխա և աշխատում էր մարմնավաճառ՝ սեփական տանը: Ռոզմարին իր տուն էր բերում երիտասարդ աղջիկների՝ խոստանալով աշխատանք և օթևան տալ ու սպանում էր նրանց: Նա անում էր դա առանձնակի դաժանությամբ, նրան հաճույք էր պատճառում ուրիշի տանջանքներին հետևելը:   Այս կնոջ զոհն է դառնում նաև սեփական դուստրը, ով փորձում է խանգարել մոր դաժանություններին: Նրան դատապարտում են ցմահ բանտարկության: Այս դատավարությունը քննող բոլոր դատավորներն ու իրավաբանները, դատավարությունից հետո հոգեբանների մոտ սեանսներ են անցնում, այս դաժան կնոջ պատմության բեռը թոթափելու համար:

Эйлин Вуорнос

Էյլին Վուորնոս. Փոքր տարիքում այս աղջիկը սեփական պապիկի կողմից ինցեստի զոհ է դառնում և մեծանում է տղամարդկանց հանդեպ ատելությամբ: 13 տարեկանում աղջիկը հղիանում է, իսկ 15-ում նույն  պապիկը նրան վռնդում է տնից: Էյլին ստիված է լինում ամուսնանալ 70-ամյա ծերունու հետ, որպեսզի ապրի նրա տանը: Բայց վերջինս վռնդում է նրան մեկ ամիս անց, քանի որ աղջիկն ըստ նրա շատ է ծախսում: 18 տարեկանից Էյլին սկսում է զբաղվել մարմնավաճառությամբ: Մի անգամ նա մարդ է սպանում՝ իր խոսքով ինքնապաշտպանության համար, որովհետև այդ մարդն ուզում էր բռնաբարել իրեն, հետո սպանությունը սկսում է նրան դուր գալ և Էյլին սպանում է ևս 6 մարդու: Այս կնոջ մասին նկարվել է ֆիլմ՝ «Հրեշ» անունով, գլխավոր դերում խաղում է Շարլիզ Թերոնը և արժանացել «Օսկար»,-ի, իսկ ինքը՝ Էյլին 2002 թ-ին  դատապարտվում է մահապատժի: Հոգեբանները նրա մասին ասում էին. Նա ատում էր մարդկանց:  Андреа Йейтс 

Անդրեա Յետս. Շիզոֆրենիա հիվանդության պատճառով այս կինը սպանում է իր 5 երեխաներին՝ խեղդելով նրանց բաղնիքում: Նա մեկ ժամվա ընթացքում խեղդում է իր բոլոր երեխաներին , նրանցից մեծը 7 տարեկան էր, փոքրը՝ 6 ամսեկան: Սպանությունից հետո կինը զանգահարում է 911 և իր ամուսնուն: Նա ասում է, որ երեխաներն իրեն խանգարում էին, որ ինքը չէր ուզում այդքան շատ երեխաներ ունենալ , իսկ ամուսինը ստիպում էր կրկին հղիանալ: Նրան մինչև կյանքի վերջ փակում են հոգեբուժարանում:

Եվս մեկ բուժքույր՝ Բեվերլի Ալիտ: Այս կինը բուժքույր էր մանկական բաժանմունքում, նա այնքան բարեհամբույր էր, որ բոլոր երեխաների ծնողներն ուզում էին հենց նա լիներ իրենց երեխաների բուժքույրը, Բեւերլին,  երեխաներից մեկի ծնողներն անգամ խնդրեցին նրա կնքամայրը լինել, քանի որ ծնողների  կարծիքով հենց Բեւերլիի շնորհիվ իրենց երեխան առողջացավ: Բայց այն, ինչ պարզվեց հետո, սարսափելի էր: Այս սերիական մարդասպանն իր աշխատասենյակում, բացի երեխաներին բուժելը,  անթույլատրելի սրսկումներ էր անում: Սրսկումներից օրեր անց դեղահաբերն ազդում էին և երեխաների վիճակը կտրուկ վատանում էր : Այս ճանապարհով նա խլել է 4 երեխայի կյանք և ընդմիշտ հաշմանդամ դարձրել 10-ին: Արդեն դատարանում, հոգեբանները նրա մոտ հայտնաբերեցին հոգեկան խանգարում՝ Մյունհաուզենի սինդրոմ անվամբ: Կնոջը դատապարտել են  ցմահ բանտարկության:  Карла Гомолка

Կառլա Գոմոլա. Այս կանադուհին երիտասրադ տարիքում  տարվում է սատանիզմով: 17 տարեկանում ծանոթանում է  23-ամյա Պոլի հետ, ում դուր էին գալիս ընկերուհու սատանայական և սադիստական ֆանտազիաները: Կառլան նախ դրանք փորձարկում է Պոլի հետ, հետո որոշում ներգրավել այլ մարդկանց: Նրանք իրենց տուն էին հրավիրում երիտասարդ աղջիկների և իրենց այլասերություններն ու սադիստական նկրտումներն օգտագործում ՝ նրանց տանջելու և բռնաբարելու համար: Արդյունքում մահանում է երեք աղջիկ՝ 13-15 տարեկան: Դատավարության ընթացքում Կառլան մեղքն ամբողջությամբ բարդում է ընկերոջ՝ Պոլի վրա, որի հետևանքով ինքը դատապարտվում է 12 տարվա ազատազրկման, իսս Պոլը՝ ցմահ բանտարկության: Сьюзен Смит

Սյուզան Սմիթ. Այս կինը ևս  ինցեստի զոհ էր դարձել մանուկ հասակում , նրան բռնաբարել էր խորթ հայրը , իսկ մայրն իմանալով դա՝ մեղադրել էր դստերը: Այս միջադեպից հետո աղջկա մոտ առաջացել էին հոգեկան շեղումներ: Մայրանալուց հետո դրանք ավելի են սրվում, Սյուզանը կապում է իր երկու որդիներին՝ մեքենայի հետևի նստարանին և գլորում մեքենան ձորը: Հետո դիմում է ոստիկանություն, հայտնելով, որ իր որդիներին գողացել են: Երկար ժամանակ քննությունը ոչինչ չի կարողանում պարզել, մինչև Սյուզանն անձամբ է խոստովանում հանցանքը: Իսկ դրդապատճառն, ըստ նրա, հարուստ սիրեկանն էր, ով դեմ էր երկու երեխաների մոր հետ ամուսնանալուն: Սյուզանին դատապարտում են ցմահ բանտարկության:  Диана Даунс

Դիանա Դաունս. Նրան դատապարտեցին ցմահ բանտարկության  1984թ-ին: Դատարանն ապացուցեց, որ այս կինն իր երեք երեխաներին կեսգիշերին տարել է մարդկանցից հեռու մի վայր և հերթով կրակել է նրանց: Արդյունքում 7-ամյա Շերին տեղում մահացել է, իսկ Կրիստին ու Դենին ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ և մինչև կյանքի վերջ անդամալույծ կմնան: Այս դաժան սպանության պատճառը Դիանայի սիրելին էր, ով նրան ասել էր, որ չի պատրաստվում կապել իր կյանքը երեք երեխա ունեցող կնոջ հետ և հայրություն անել ուրիշի երեխաներին: Դիանան էլ որոշել էր վերացնել իր երջանկությանը խանգարող հանգամանքները:

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game