Ռուսաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը
International newsՍամբոյի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Բորիսովը հայտնել է, որ սամբոյի իրենց թիմը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք սամբոյի 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բորիսովը տեղեկացրել է, որ իրենք որոշում են կայացրել չմասնակցել 2015 թվականի դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում կայանալիք մրցումներին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սամբոյին միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: