Լեո Մեսսին` Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
SportԿատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լեո Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ամփոփելով անցնող շաբաթը, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մեսսիին: Քվեարկությանը մասնակցած ֆուտբոլասերների 33 տոկոսը քվեարկել է արգենտինացու օգտին:
Երկրորդ տեղում Կրիշտինու Ռոնալդուն է, իսկ եռյակի վերջում` Ռաուլ Ռիմենեսը: