«Բավարիա»-ն ռեկորդային շահույթ է ունեցել
SportՖուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն անցնող տարվա ընթացքում ռեկորդային շահույթ է ունեցել: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը: «Բավարիա»-ի շահույթը` չհաշված հարկերը կազմել է 111,3 միլիոն եվրո: Իսկ ընդհանուր առմամբ թիմի եկամուտը կազմել է 523,7 միլիոն եվրո:
«Բավարիա»-ն Գերմանիայի գործող չեմպիոնն է: Ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: