Հռիփսիմե Խուրշուդյանը 14-րդն է աշխարհի առաջնությունում
SportԾանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտավ կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Պոկում վարժությունում Խուրշուդյանը բարձրացրեց 115 կգ, իսկ հրումում` 145 կգ: Երկամարտում Խուրշուդյանը հավաքեց 260 կգ և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց երեք փոքր բրոնզե մեդալ: