Ֆյուրին արժանի էր հաղթանակի. նա ավելի արագ էր և դիպուկ. Կլիչկո
SportIBF, IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Թայսոն Ֆյուրիից կրած պարտությունից հետո Վլադիմիր Կլիչկոն խոսել է մրցակցի հաղթանաի մասին.
«Իհարկե, ես անհամբեր սպասում եմ ռևանշին: Ֆյուրին արժանի էր հաղթանակի. նա ավելի արագ էր և դիպուկ: Ես փորձեցի նրանից վերցնել հաղթանակի բանալին, սակայն չստացվեց և չկարողացա բեկել ընթացքը»,- Կլիչկոյի խոսքերն է մեջբերել «Eurosport»-ը:
Հիշեցնենք, որ 12 ռաունդներից հետո մրցավարները հաղթանակը տվել են Ֆյուրիին` 115-112, 115-112, 116-111: Այս պարտությունը 2004 թվականից ի վեր առաջինն էր Կլիչկոյի կարիերայում: