Դիարբեքիրում, հակառակ պարետային ժամին, բախումները շարունակվում են
International newsԴիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանությունից, երկու ոստիկանների զոհվելուց հետո Դիարբեքիրի Սուր շրջանում պարետային ժամ է հայտարարվել, սակայն չնայած դրան՝ մարդկանց մի խումբ հավաքվել է Շեյխ Սաիդ հրապարակում. տեղեկացնում է HaberTurk-ը:
Սուր շրջանում պայթյունների ու զենքերի ձայներ են լսվում, տարածաշրջան են ուղարկվել արտակարգ
իրավիճակների ծառայությունները, շտապօգնության մեքենաները:
Խմբեր են դուրս եկել նաև քաղաքի ամենակարևոր պողոտաներից մեկն ու այն փակել են երթևեկության համար: Ոստիկանությունն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել: Քաղաքում բարիկադներ են տեղադրվել:
Փաստաբան Էլ չին սպանվել էր Դիարբեքիրի Սուր քաղաքում` որոշ տվյալներով ոստիկանների ու զինված անձանց միջև բախման, այլ տվյալներով` մամուլի ասուլիսի ժամանակ` գնդակահարության զոհ դառնալով: