Ասադը «թշնամական երկրներին» մեղադրել է գրոհայիններին հատկացվող աջակցությունը մեծացնելու համար
International newsՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի ներկայացուցիչներին կիրակի հայտնել է, որ իր հակառակորդները մեծացրել են զինյալներին ուղղված ֆինանսավորումն ու զենքի մատակարարումը երկրի տարածքում զանգվածային ռազմական գործողությունների մեկնարկից հետո:
Ինչպես ընդգծում է Reuters-ը` Սիրիայի նախագահը մասնավորապես նշել է, որ ռազմական աջակցությունը, որն իր երկրին հատկացնում են Իրանն ու Ռուսաստանը բերել է «թշնամական երկրների» կողմից ահաբեկչական ուժերին հատկացվող օգնության ավելացմանը:
Տվյալ հայտարարությունն Ասադն արել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեիի խորհրդականի հետ զրույցում: